Տավուշի, Լոռիի, եւ Շիրակի մարզերում օգոստոսի 12-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում մինչեւ 18-23 մ/վրկ: Առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին` հարավ-արեւմտյան 5-10 մ/վրկ արագությամբ: Հանրապետության այլ մարզերում օդերեւութաբանները կանխատեսում են առավելապես առանց տեղումների եղանակ:

«Հայպետհիդրոմետ»-ի տվյալներով՝ Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամանակներին հնարավոր է քամու ուժգնացում: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +19+21, իսկ վաղը ցերեկը՝ +34+36 աստիճան:

Ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում՝ գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +24+28,

Կոտայքում՝ գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +24+28,

Գեղարքունիքում՝ գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +24+28,

Լոռիում՝ գիշերը՝ +8+13, ցերեկը՝  +25+29,

Տավուշում՝ գիշերը՝ +13+18, ցերեկը՝  +31+34, 

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +24+38,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +16+19, ցերեկը՝  +30+34,

Արարատում՝ գիշերը՝ +16+20, ցերեկը՝  +33+36,

Արմավիրում՝ գիշերը՝ +16+20, ցերեկը՝  +33+36,

Վայոց Ձորի լեռներում՝  գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +24+28,

Վայոց Ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +16+20, ցերեկը՝  +33+36,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +17+22, ցերեկը՝  +35+38,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +9+17, ցերեկը՝  +28+32, 

Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը՝ +18+21, ցերեկը՝  +32+35: