F խումբ, 1-ին տուր

14 հունիսի, Քեյփթաուն, Գրին Փոյնթ ստադիոն

Մրցավար` Բենիտո Արչունդիա (Մեքսիկա)

Ալկարաս, 39(0:1), Դե Ռոսսի, 63 (1:1)

Փորձառու մարզիչ Մարչելո Լիպիի ֆուտբոլիստների նոր սերունդը Պարագվայի հետ խաղաց սովորական ֆուտբոլ, առանց չեմպիոնական որակների, եւ Իտալիայի հավաքականը տիտղոսի պաշտպանությունը սկսեց ոչ ոքիից:

Նախկինում այս թիմերը հանդիպել էին երկու անգամ: Առաջին հանդիպումը տեղի է ունեցել 60 տարի առաջ, Բրազիլիայում կայացած աշխարհի առաջնության խմբային փուլում եւ ավարտվել է իտալացիների 2:0 հաղթանակով: 1998թ. Պարմայում կայացած ընկերական խաղում Իտալիան հաղթեց 3:1 հաշվով:

60 տարի անց աշխարհի առաջնության խաղում Պարագվայը ռեւանշի հասնել չկարողացավ: Հանդիպման առաջին գոլը 39-րդ րոպեին խփեց Անտոլին Ալկարասը: Տուգանայինից Տորեսի կատարած փոխանցումը Ալկարասը երեք իտալացիների հետ պայքարում փայլուն օգտագործեց եւ տասը մետրից գլխի դիպուկ հարվածով գրավեց դարպասը: Բուֆոնը նույնիսկ չարձագանքեց:

Ոչ ոքի` 1:1, եւ Իտալիան ու Պարագվայը F խմբից դուրս գալու գլխավոր հավակնորդներն են: Վաղը հունիսի 15-ին կհանդիպեն Նոր Զելանդիան ու Սլովակիան, որոնք ակնհայտ թույլ են, քան առաջատարները: