Գիտնականները մի շարք գիտափորձեր են անցկացրել տարեց մարդկանց մասնակցությամբ եւ հանգել եզրակացության, որ տարիքի հետ մարդիկ սկսում են ավելի վաղ արթնանալ: Ընդ որում, նման փոփոխությունների է ենթարկվում նաեւ ամենահաստատուն «բու»-ն:

Պարզվում է՝ առավոտյան ակտիվանում են տարեց մարդկանց ուղեղի ցանցերը, որոնք պատասխանատու են ուշադրության եւ գրգռող ազդակների ճնշման համար: Այդ պատճառով մասնագետները խորհուրդ են տալիս 62-80 տարեկան մարդկանց ամենակարեւոր գործը թողնել օրվա առաջին կեսին, քանի որ, ըստ «Informing»-ի, երեկոյան նրանց ուշադրության կենտրոնացումը թուլանում է:

Հետազոտողները նշում են, որ միտումը նկատելի է մինչեւ 18 տարեկան երիտասարդների մոտ: Երիտասարդությունը, ինչպես եւ տարեց մարդիկ, 8:30-10:30-ի ընթացքում լավագույնս կենտրոնացնում են ուշադրությունը, կարող են լիարժեք զբաղվել ֆիզիկական եւ մտավոր աշխատանքով: