Պատմական հուշարձանները պետք է բացվեն ոչ միայն այցելությունների, այլ տարբեր տիպի միջոցառումների համար: Այդ մասին այսօր՝ օգոստոսի 13-ին, լրագրողներին հայտարարեց Հայաստանի էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը: Նրա խոսքով՝ ամբողջ հարցը կայանում է նրանում, որ այդ միջոցառումների ժամանակ հյուրերի ազատությունը պետք է խստորեն սահմանափակվի հուշարձանի նկատմամբ հարգանքով: Օրինակ, կարելի է միջոցառումների հատուկ ժամեր սահմանել (մշակութային, կորպորատիվ) այցելությունների համար համապատասխան վարքագծի կանոններով եւ դրես-կոդով:
«Պատմական հուշարձանների պաշտպանության լավագույն միջոցը դրանց գրագետ օգտագործումն է: Գինարբուքներն, իհարկե, անընդունելի են, սակայն գրագետ ծրագված միջոցառումները՝ ճիշտ հակառակը», - ասաց Ապրեսյանը: Այսպես, երբ 2012թ. Երեւան էր այցելել Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար (UNWTO) Թալեբ Ռիֆանը, նրա պատվիրակության համար «Զվարթնոց» տաճարում կազմակերպվել էր մշակութային ծրագիր:
«Նման ծրագրերն անցկացնելը ոչ թե կարելի է, այլ անհրաժեշտություն: Այսպես մենք ներկայացնում ենք մերչ պատմությունը եւ մշակույթը», - նշեց պետպաշտոնյան:
Հիշեցնենք, որ 2014թ. հունիսին Հայաստանի հայտնի տուրիստական հուշարձաններից մեկի տարածքում` «Զվարթնոց» քրիստոնեական տաճարի ավերակների մոտ խուլիգանություն էր տեղի ունեցել: 700 հազար դրամով տարածքը վարձակալած մարդիկանց խումբը գինարբուք էր կազմակերպել:




























