Հարավաֆրիկյան Հանրապետությունում ըթնացող ֆուտբոլի աշխարհի առաջնության շրջանակներում շարունակում են թալանել օտարերկրացիներին:

Նախօրեին Ռուստենբուրգի Sparkling Waters հյուրանոցում թալանել ենՆոր Զելանդիայի հեռոստալրագրողներին:

Նրանց սենյակից գողացել են սարքավորումներ 100 հազար դոլար ընդհանուր արժեքով: Այն ժամանակ, երբ New Zealand TV-ի թղթակիցն ու օպերատորը ճաշում էին հյուրանոցի ռեստորանում, գողերը կոտրել են սենյակի դուռն ու տարել արժեքավոր սարքավորումները:

Նշենք, որ առաջինն այս շարքում իսպանացի եւ պորտուգալացի լրագրողներն էին: Ոստիկանությունը հայտնաբերել էր հանցագործներին, ովքերԶիմբաբվեի քաղաքացիներ էին:

Գողերից տուժել էր նաեւ Ուրուգվայի հավաքականը, որից գողացել էին 12 հազար դոլար: