G խումբ, 1-ին տուր

15 հունիսի, Պորտ Եղիսաբեթ, Նելսոն Մանդելա Բեյ ստադիոն

Մրցավար` Խորխե Լարիոնդա (Ուրուգվայ)

- Աշխարհի 2010թ. առաջնության խաղերի օրացույցը

Պաշտպանական մարտավարությունն առաջին տուրում իսկական պատուհաս է դարձել ֆուտբոլասերների համար: Վերջին հույսը այսօր եւ վաղը մեկնարկող Բրազիլիան ու Եվրոպայի չեմպիոն Իսպանիան է:

Այսօր պորտուգալացիներն ու կոտդիվուարցիները եւս չարդարացրի հույսերը: Ամբողջ առաջին խաղակեսի ընթացքում թիմերը ստեղծեցին միայն մեկ վտանգավոր պահ: 30 մետրից հարվածեց Ռոնալդուն: Մրցակցին գոլից փրկեց դարպասաձողը:

Երկրորդ խաղակեսում ակտիվությունն ավելի մեծ էր, սակայն արդյունավետությունը դրանից չբարձրացավ:

Ընդհանուր առմամբ, հանդիպումն ավելի լավ անցկացրին Կոտ դ’Իվուարի ֆուտբոլիստները, որոնք հստակ խաղացին պաշտպանությունում եւ ավելի սուր գործեցին առաջին գծում, հատկապես վերջին րոպեներին: Ռոնալդուն ոչնչով աչքի չընկավ, իսկ 66-րդ րոպեին փոխարինման դուրս եկած Դրոգբան, որը մինչեւ վերջ չի ապաքինվել, չհասցրեց իրեն դրսեւորել:

Հանդիպման հաշիվը չբացվեց: