ԱՄՆ ոստիկանությունը ծխե ռումբեր է օգտագործել՝ Ֆերգյուսոնում անցկացվող բողոքի ակցիայի մասնակիցներին ցրելու համար: Այս մասին հաղորդում է CNN-ը:
Սենթ Լուիսի արվարձանի բնակիչների մի մասը հրաժարվել է կատարել Միսուրիի նահանգապետ Ջեյ Նիքսոնի՝ քաղաքում պարեկային ժամ (00:00-5:00) մտցնելու մասին կարգադրությունը՝ մինչեւ արդեն մեկ շաբաթ տեւող անկարգությունների ավարտը: Դրանց պատճառը ոստիկանի կողմից 18-ամյա սեւամորթ պատանու՝ Մայքլ Բրաունի սպանությունն է:
Պարեկային ժամից առաջ բողոքի ակցիայի մասնակիցների թիվը զգալիորեն նվազել է, սակայն մի քանի հարյուր մարդ մնացել են քաղաքի փողոցներում: Նրանք սադրում են ոստիկանության աշխատակիցներին, ովքեր ձգտում են անվտանգ հեռավորություն պահպանել ամբոխից: Ըստ ԻՏԱՌ ՏԱՍՍ-ի, ոստիկանները զինված են զանգվածային անկարգությունները ճնշելու համար անհրաժեշտ ամեն ինչով, որի առաջացման վտանգը կա՝ հաշվի առնելով շիկացած կրքերը:
Արտակարգ իրադրություն եւ պարեկային ժամ սահմանելուց հետո Ֆերգյուսոն ավելի քան 40 ՀԴԲ-ի աշխատակից է ժամանել՝ սպանությունը հետաքննելու համար:





























