Ամերիկյան Հարավային Փասադենա քաղաքի (Քալիֆորնիա նահանգ) ոստիկանները ձերբակալել են իրենց համադասարանցիների եւ դպրոցի մի քանի աշխատակիցների զանգվածային սպանության ծրագրման մեջ կասկածվող երկու անչափահասների, հաղորդում է «Ռեյթեր» գործակալությունը՝ վկայակոչելով ոստիկանության հայտարարությանը:

Ծրագրվող հանցագործության մասին ոստիկաններին հաղորդել է Հարավային Փասադենայի դպրոցի աշխատակազմը:

 «Դպրոցի աշխատակիցներին հաջողվել էր հասկանալ աշակերտների կասկածելի վարքագիծը: Այդ հաղորդագրությունը մեզ հնարավորություն չտվեց թույլ տալ սարսափելի ողբերգություն», հաղորդել է տեղական ոստիկանության սերժանտ Բրայան Սոլինսկին:

Անչափահասները ձերբակալվել են իրենց բնակարանների խուզարկության ժամանակ, որտեղ եւ հայտնաբերվել են ապացույցներ:

«Ոստիկաններին հաջողվել է գտնել բավարար ապացույցներ, որի հիման վրա ավագ դպրոցի երկու աշակերտներ ձերբակալվել են», - ասվում է ոստիկանության հայտարարության մեջ:

Երիտասարդներից մեկը ոստիկաններին կամավոր է հանձնվել, իսկ երկրորդը դիմադրություն է ցույց տվել ձերբակալության ժամանակ:

Ինչպես հաղորդում է ոստիկանությունը, անչափահասները ծրագրել են սպանել դպրոցի երեք աշխատակիցներին, եւ «եւ որքան հնարավոր է շատ աշակերտների»:

Գործակալության տվյալներով՝ ավագ դպրոցում, ընդհանուր առմամբ, 1,5 հազար աշակերտ է սովորում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: