Անդրանիկ Ալոյանը 13 տարի եւ 4 ամսվա ազատազրկման է դատապարտվել բանկի 80 հաճախորդների հաշիվների տեղեկատվության գողության համար: Այդ մասին հաղորդվում է ԱՄՆ-ի արդարադատության նախարարության կայքում: Բացի այդ, 41-ամյա հանցագործը պարտավորվում է 3,5 մլն դոլարի չափով փոխհատուցում վճարել:
«Ալոյանի կողմից կառուցված սխեման բավականին բարդ եւ ընդարձակ է: Նրա գործողությունների հտեւանքով տուժածները հիմնականում տարեց քաղաքացիներ են», - նշվում է դատախազների որոշման մեջ:
Ալոյանը մեղադրվում է ընդհանուր առմամբ 25 մլն դոլար բանկային հաշիվների ֆինանսական տեղեկատվության օգտագործման մեջ: Բացի այդ, ձերբակալվածը մեղադրվում է նաեւ զենքի ապօրինաբար պահպանման մեջ:
Անդրանիկի փաստաբանները խնդրել են բանտարկության ժամկետը նվազեցնել մինչեւ 36 ամիս՝ վկայակոչելով դավադրության մեջ հանցագործի սահմանափակ մասնակցությանը: Պարբերականը հասկանում է, որ Ալոյանի գործընթացը սերտորեն կապված է «Հայկական ուժ» (Armenian Power) հանցախմբի այլ գործերի հետ, նշում է The Los Angeles Times-ը:





























