Ամերիկյան Միսուրի նահանգի Ֆերգյուսոն քաղաքում զանգվածային անկարգությունների ժամանակ 31 մարդ է ձերբակալվել, հաղորդում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով CNN-ը:

Օգոստոսի 19-ի գիշերը ոստիկանությունը ստիպված է եղել արցունքաբեր գազ եւ ծխային նռնակներ կիրառել ցուցարարներին ցրելու համար: Մարդիկ հրաժարվել են ազատել գլխավոր ճանապարհը, նրանք ոստիկանների վրա շշեր են նետել, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Ավելի վաղ, ոստիկանների գործողություններից տուժել են քաղաքի իրադարձությունները լուսաբանող լրագրողները:

Ֆերգյուսոնում ոստիկանի կողմից սեւամորթ անչափահասի սպանությունից հետո չեն դադարում զանգվածային անկարգությունները:

Բախումները սկսել են այն բանից հետո, որբ օգոստոսի 18-ին, Միսուրիի նահանգապետ Ջեյ Նիքսոնը չեղարկել է Ֆերգյուսոնի պարեկային ժամը եւ հայատարարել ԱՄՆ Ազգային գվարդիայի ստորաբաժանումների տեղակայման մասին:

Բարաք Օբաման, իր հերթին,  խոստացել է վերահսկել զինվորականների գործողությունները, որպեսզի նրանց միջամտությունը ավելի չխորացնի քաղաքի իրադրությունը: