Աշխարհում կլիմայական լուրջ փոփոխությունները հանգեցրել են նրան, որ Ֆինլանդիայի տարածքում գիտնականները սնկի նոր տեսակներ են հայտնաբերել: Երկրի անտառներում ի հայտ են եկել սնկեր, որոնք ավելի վաղ այդ շրջանում երբեք չեն եղել: Սնկերի նման կառուցվածքը բնորոշ է հարավային, այլ ոչ թե հյուսիսային գոտիներին: Այս մասին գրում է «Դեյտա» գործակալությունը:
Հետազոտողները շուրջ 200 հազար սունկ են հայտնաբերել, որոնք բնորոշ չեն տվյալ տեղանքին: Չնայած հայտնագործությանը՝ գիտնականները հայտարարել են, որ իրականում նոր սնկերն ավելի շատ են:
Բացի այդ, կենսաբաններին հաջողվել է երկու տեսակի սունկ հայտնաբերել, որոնք մինչ այդ ընդհանրապես հայտնի չեն եղել գիտությանը: Գիտնականները դեռեւս պետք է մանրամասն ուսումնասիրեն դրանք:



























