Երեւանի Փոքր Կենտրոնում շինարարությունը կանոնակարգելու մասին օրինագիծ է նախապատրաստվում: Այդ մասին այսօր՝ օգոստոսի 22-ին, լրագրողներին հայտնեց քաղաքաշինության նապարար Նարեկ Սարգսյանը՝ ամփոփելով Հովիկ Աբրահամյանի կառավարության կազմում իր աշխատանքի առաջին 100-րդ օրը: Նրա խոսքով՝ օրինագծի մշակումը գտնվում է եզրափակիչ փուլում:
Նկատենք, որ նման օրինագծի անհրաժեշտության մասին դեռ 2 տարի առաջ հայտարարել էր Տիգրան Սարգսյանի նախկին կառավարությունը, որի նպատակը մայրաքաղաքի պատմական տեսքի պահպանությունը պետք է լիներ:
Բացի այդ, հունիսի սկզբին արդարադատության նախարարություն էր ներկայացվել շինարարության թույլտվության նոր կանոնների մասին որոշման նախագիծը, որը կառուցապատողների կպարզեցնի համար փաստաթղթաշրջանառությունը:




























