Գիտնականները 50 եւ ավելի տարիքի 26 հազար ամերիկացիների շրջանում հետազոտություն են իրականացրել եւ բացահայտել, որ կանայք իրենց տարեց ծնողների մասին ավելի շատ են հոգ տանում, քան որդիները:
Հետազոտողները պարզել են, որ աղջիկները իրենց ծնողներին խնամում են ամիսը միջինում 12,3 ժամ, իսկ որդիները՝ 5,6 ժամ: Աղջիկների կողմից ծնողներին խնամելու ժամանակը սահմանափակվում է այլ պարտականություններով, օրինակ աշխատանքով կամ երեխաների խնամքով:
Որդիները օգնում են ծնողներին միայն այն ժամանակ, երբ որեւէ մեկը այլեւս չի կարող զբաղվել նրանցով, հաղորդում է Meddaily-ն:
Տվյալ բացահայտումը շատ կարեւոր է, քանի որ նման խնամքը ընտանիքի տարեց անդամներին խնամող մարդկանց ֆիզիկական եւ հոգեկան առողջության վրա կարող է տխուր հետեւանքներ թողնել: Այդ հետեւանքները ներառում են նույնիսկ ավելի բարձր մահացությունը:
Նման մարդիկ հաճախ ստիպված են լինում հավասարակշռել ծնողների խնամքը աշխատանքի հետ, ինչի կապակցությամբ նրանք հաճախ զոհում են իրենց կարիերան եւ աշխատավարձը: Հարազատների խնամքը նաեւ մեծ ֆինանսական ծախսեր է պահանջում:





























