Հանրապետության հրապարակում գմբեթավոր նոր շենքի կառուցման դեմ ոչ մի պրոֆեսիոնալ փաստարկ չկա:
Այս մասին օգոստոսի 22-ին պաշտոնավարման 100 օրվա առթիվ կազմակերպված մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը:
Ըստ նրա՝ նոր նախագծին դեմ եղողներն իրականում «այնքան էլ շատ չեն», ավելի շատ տպավորություն է թողնում նրանց ակտիվությունը:
Նախագիծը նախատեսում է կառվարության շենքի բակում կլոր գմբեթով փոքր կցակառույցի կառուցում:
Հիշեցնենք, որ դեռ 2011 թ., երբ Սարգսյանը Երեւանի գլխավոր ճարտարապետն էր, մայրաքաղաքի քաղաքաշինության խորհուրդը գմբեթի կառուցման վերաբերյալ որոշում էր կայացրել ճնշող մեծամասնությամբ՝ 24-ից 21-ը կողմ էին քվեարկել:





























