Իրաքի արեւելյան Դիյալա նահանգում սուննիների մզկիթի վրա անհայտ անձնաց հարձակման հետեւանքով զոհվել է առնվազն 30 մարդ, եւս մի քանի տասնյակն էլ՝ վիրավորվել, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ վկայակոչելով տեղի իշխանությունները:
Զինված անձինք կրակել են ուրբաթ օրվա ավանդական աղոթքի եկածների վրա:
Հարձակվողների ինքնությունը չի պարզվել: Ենթադրվում է, որ դրանք կարող էին լինել շիական ծայրահեղական խմբավորման անդամներ կամ «Իսլամական պետության» գրոհայիններ:
Ավելի վաղ ԱՄՆ պաշտպանության նախարար Չակ Հեյգելը հայտնել էր, որ Վաշինգտոնը «Իսլամական պետության» ջիհադիստ գրոհայիններին ամենալուրջ սպառնալիքն է համարում, որին ԱՄՆ-ն բախվել է վերջին տարիներին:





























