Վաղը Հանրապետության հյուսիսային շրջաններում գիշերային առաջին ժամերին եւ երեկոյան սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, որը կուղեկցվի հարավարեւմտյան քամու ուժգնացումներով՝ մինչեւ 18-23 մ/վրկ.: Չի բացառվում կարկուտը: Երկրի մնացած տարածքում սպասվում է գերազանցապես առանց տեղումների եղանակ: Կիրակի Հայաստանի արդեն ողջ տարածքում օդերեւութաբանները կանխատեսում են գերազանցապես առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը նորից կսկսի բարձրանալ:

«Հայպետհիդրոմետի» տվյալով՝ Երեւանում շաբաթ երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, որը կուղեկցվի , մինչեւ 15-20 մ/վրկ. քամու ուժգնացումներով, անձրեւի հավանականությունը ցածր է: Կիրակի սպասվում է առանց տեղումների եղանակ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +17+19, վաղը ցերեկը՝ +33+35 աստիճան տաքություն:

Օդի ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +24+29,

Կոտայքում՝ գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +24+29,

Գեղարքունիքում՝ գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +24+29,

Լոռիում՝  գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +25+29,

Տավուշում՝ գիշերը՝ +13+18, ցերեկը՝ +30+34, 

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +24+29,   

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +14+18, ցերեկը՝ +31+34,

Արարատում՝ գիշերը՝ +15+19, ցերեկը՝ +33+35,

Արմավիորւմ. գիշերը՝ +15+19, ցերեկը՝ +33+35,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +24+29, 

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +15+19, ցերեկը՝ +33+35,  

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +18+23, ցերեկը՝ +32+35, 

Սյունիքի նախահովիտներում՝ գիշերը՝ +9+14, ցերեկը՝ +26+29,  

Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը՝ +17+20, ցերեկը՝ +30+33: