«Ի պաշտպանություն Լեւոն Հայրապետյանի» շտաբը աշխարհահռչակ շանսոնիե Շառլ Ազնավուրին խնդրում է հետաձգել Մոսկվայում կայանալիք համերգը՝ ի նշան 65-ամյա հիվանդ գործարար եւ բարերար Լեւոն Հայրապետյանի կալանավորման դեմ բողոքի:
Շտաբի հաղորդագրությունում նշվում է, որ Շառլ Ազնավուրի համերգը կկայանա հոկտեմբերի
3 –ին Մոսկվայում՝ Կրոկուս Սիթի Հոլլում:
«Շառլ Ազնավուրը հռչակավոր երգիչ եւ հազարից ավելի կոմպոզիցիաների հեղինակ է, որոնցից շատերը ոչ միայն ֆրանսիական, այլեւ համաշխարհային էստրադայի գանձերից են: Մենք հասկանում ենք, որ համերգի հետաձգումը կորուստների հետ է կապված, եւ կորուստների փոխհատուցման հարցով Ձեր իմպրեսարիոն կարող է կապվել Արթուր Սաֆարյանի հետ՝ Լեւոն Գուրգենիչի ֆեյսբուքյան պաշտոնական էջի միջոցով», - ասված է հաղորդագրությունում:
Հիշեցնենք, ՌԴ ՔԿ-ն հուլիսի 24-ին մեղադրանք էր ներկայացրել Լեւոն Հայրապետյանին՝
ՌԴ ՔՕ 160 (յուրացում կամ վատնում) եւ 174 (ապօրինի եղանակով ձեռք բերված միջոցների լվացում) հոդվածներով:





























