ԱՄՆ Նյու Յորք քաղաքի Քուինս թաղամասի բնակարանի առաստաղում հայտնաբերվել է 50 հազար մեղու, հայտնում է «WABC-TV»-ն: Բնակարանում ապրող Ֆրիդա Թուրքմենիլին մինչ այդ մի քանի մեղու տեսել էր, սակայն պատկերացում անգամ չէր ունեցել, որ դրանք այդքան շատ են: «Ինչպե՞ս են նրանք այնտեղ հայտնվել: Որտեղի՞ց են եկել: Ես ապշած էի»,– ասել է նա:

Մեղուներին տարել են մեղվաբուծարան: Մեղուների պատրաստածմ 17 մեղրախորիսխները  նույնպես տարվել են մեղվաբուծարան: Բնակարանի տեր Ֆրիդա Թուրքմենիլին ասել է, որ կարոտում է իր փոքրիկ հարեւաններին: «Վատ չէր լինի նրանցից մեղր ստանալ»,– նշել է նա: