Շվեդական հեռուստաալիքը ներողություն է խնդրել Կոստա-Ռիկայից երգիծական շոուի ժամանակ այդ երկրի հիմնը օգտագործելու համար: այդ մասին հաղորդում է «ABC»-ը՝ վկայակոչելով Associated Press գործակալությանը:
«TV4» ալիքը Կոստա Ռիկայի հիմնը օգտագործել է հայտնի «Parlamentet» խաղային շոուի ժամանակ: Շվեդիայում ապրող կոստառիկացիներից բողոքներ ստանալով՝ Կոստա-Ռիկան դիվանագիտական բողոք է արտահայտել՝ տեղի ունեցածը անվանելով «ազգային խորհրդանիշի նկատմամբ լուրջ անհարգալից վերաբերմունք»:
Հեռուտաալիքի ներկայացուցիչ Անդերս Էդհոլմը ասել է, որ պրոդյուսերները այդ երաժշտությունը ընտրել են գրադարանից, քանի որ այն «գեղեցիկ էր եւ վեհապանծ», սակայն անտեղյակ են եղել, որ դա Կոստա-Ռիկայի հիմնն է: «Եթե կոստառիկացիներից որեւէ մեկը վիրավորվել է, մենք, իհարկե, ներողություն ենք խնդրում», - ասել է նա:




























