Հայաստանի հյուսիսային առանձին շրջաններում այսօր երեկոյան ժամերին սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում մինչեւ 18-23մ/վրկ:

Առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

Վաղը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արեւմտյան` 5-10մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը կբարձրանա:

«Հայպետհիդրոմետի» տվյալով՝ Երեւանում երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, անձրեւի հավանականությունը փոքր է, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20մ/վրկ արագությամբ: Վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +19+21, վաղը ցերեկը՝ +35+37 աստիճան տաքություն:

Օդի ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը՝ +9+14, ցերեկը՝ +26+31,

Կոտայքում՝ գիշերը՝ +9+14, ցերեկը՝ +26+31,

Գեղարքունիքում՝ գիշերը՝ +9+14, ցերեկը՝ +26+31,

Լոռիում՝  գիշերը՝ +9+14, ցերեկը՝ +27+31,

Տավուշում՝ գիշերը՝ +15+20, ցերեկը՝ +32+36,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +9+14, ցերեկը՝ +26+31,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +16+20, ցերեկը՝ +33+36,

Արարատում՝ գիշերը՝ +17+21, ցերեկը՝ +35+37,

Արմավիրում՝ գիշերը՝ +17+21, ցերեկը՝ +35+37,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +9+14, ցերեկը՝ +26+31,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +17+21, ցերեկը՝ +35+37,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +20+25, ցերեկը՝ +34+37,

Սյունիքի նախահովիտներում՝ գիշերը՝ +11+14, ցերեկը՝ +28+31, 

Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը՝ +19+22, ցերեկը՝ +32+35: