Ամերիկյան Կալիֆորնիա նահանգում ռեստորանների այցելուներն այսուհետ կարող են ուտելիքը վայելել իրենց շների հետ միասին ռեստորանների ներքին բակերում: Նահանգապետ Ջերի Բրաունն օրենք է հաստատել, որը վերացնում է Սանիտարական օրենսդրության կանոնները, որոնք արգելում են ռեստորանների սեփականատերերին շներին հաստատություն ներս թողնել: Այդ մասին գրում է «Reuters» գործակալությունը:
Հաջորդ տարվանից Կալիֆորնիայում շներին թույլ կտան ճաշել բացօթյա ռեստորաններում, եթե շների հետ են: Օրենքը թույլ է տալիս շներին միայն ռեստորանի բակ մտնել, եթե առանձին մուտք գոյություն ունի, որով կարող են մտնել՝ շրջանցելով ռեստորանի շինությունը: Շներին արգելվում է նաեւ նստել աթոռներին կամ նստարաններին, շրջել խոհանոցում, անմիջականորեն շփվել մատուցողների կամ խոհարարների հետ: Ընտանի կենդանիների տերերն իրենց շների հասցրած ամեն վնասի համար պատասխանատվության կենթարկվեն:




























