Ոչ ոք իրավունք չունի զբոսաշրջիկկին ավելի վատ ծառայություն մատուցել, քան այն, որ համար վճարել է նախապես: Այս մասին օգոստոսի 23-ին հայտարարել է փաստաբան Տիգրան Առաքելյանը: Ըստ նրա՝ հանգստացողները կարող են խուսափել արձակուրդային սեզոնին հաճախ ծագող այս խնդրից, եթե քաջատեղյակ լինեն իրենց իրավունքներին:
Ըստ ՀՀ «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքի՝ փոխադրողն իրավունք չունի աշխատել, եթե մեքենան ժամանակին տեխզննման չի հանձնում: Իսկ այն դեպքում, եթե զբոսաշրջիկին ավելի անորակ մեքենա կամ ավտոբուս են առաջարկում, քան այն, որն ինքն է պատվիրել, ապա նա իրավունք ունի տոմսը հետ պահանջել: Կամ էլ համաձայնել, սակայն պահանջել իրեն վճարել ծառայության որակի տարբերությունը:




























