Հազվագյուտ խանգարումով տառապող Բրիտանիայի բնակչուհին, որի հետեւանքով նա վախենում է համբույրներից, անհանգստանում է, որ այլեւս երբեք չի կարող ընկեր գտնել:

36-ամյա բրիտանուհին տառապում է ֆիլեմաֆոբիայով, որը ստիպտում է վերջինիս անշարժանալ համբույրների կամ գրկախառնությունների մասին մտքից:

Կինը խոստվանել է, որ ունեցել է 3 զուգընկեր, սակայն իր ֆոբիայի պատճառով հարաբերությունները չեն ստացվել:

Ամուսնությունից 8 տարի անց Էրիկան ամուսնալուծվել է, քանի որ կնոջ ֆոբիան անտանելի էր դարձել հղիության ժամանակ: Բրիտանուհու խոսքով՝ 2 տարի առաջ աղջկա ծնվելուց հետո, նա այլեւս չի համբուրվել:

Կինն ասում է, որ մանրէների նկատմամբ տագնապային վախը համբույրները նրա համար անհնար են դարձնում:

«Իմ վերջին զուգընկերը լքեց ինձ, քանի որ նման հարաբերությունները նա համարում էր չափազանց բարդ», - Mail Online-ի լրագրողներին խոստովանել է բրիտանուհին:

Էրիկայի խոսքով՝ մանրէների մասին միտքը նրան այնքան  է սարսափեցնում, որ նա իր ատամները լվանում է օրը 6 անգամ: