Սպառողական շուկայի ոլորտում միջազգային առաջատար հետազոտական ընկերության անցկացրած հարցման համաձայն, բրիտանացիների 35 տոկոսը կփորձի միջատներ ներառել սննդակարգում, սակայն մնացած 65 տոկոսը չի ցանկանա փորձել մթերք, որում միջատներ կլինեն:

2000 բրիտանացիների շրջանում անցկացված հարցման արդյունքներով, 803 հոգի ցանկացել են միջատներ ներառել իրենց սննդակարգում, իսկ 127-ն ասել են, որ կցանկանային դրանք ամեն օր օգտագործել սննդում:

Ըստ «Kedem»-ի, հայտնի է, որ միջատները սպիտակուցի աղբյուր են եւ կարող են մսին այլընտրանք հանդիսանալ: Բացի սպիտակուցի առկայությունից, միջատներն արժեքավոր են կալցիումի եւ երկաթի պարունակության, ճարպի եւ խոլեստերինի քիչ քանակության շնորհիվ: Օրինակ՝ ծղրիդներում երկու անգամ ավելի շատ սպիտակուց է կա, քան տավարի մսի մեջ, եւ այն 15 տոկոսով ավելի շատ երկաթ է պարունակում, քան սպանախը:

ՄԱԿ-ը վաղուց մարդկանց կոչ է անում ուշադրություն դարձնել դրանց, քանի որ միջատները կարող են բնակչության աճող թվին համաշխարհային սովի պայմաններում ուտելիքով ապահովել: Սակայն, ամեն դեպքում, վերջին խոսքը պատկանում է սպառողին, եւ փորձագետները նշում են, որ սննդի փոփոխությունը ժամանակակից մարդկանց համար բավական բարդ խնդիր է: