Ֆրանսիացիներն ավելի շատ թեյավճար են թողնում շիկահեր մատուցողուհիներին: Սպասարկումն ու վերաբերմունքն այլեւս որոշիչ չափորոշիչներ չեն: Նման եզրակացության են հանգել «TripAdvisor»-ի հետազոտողները:
Մարքեթինգի եւ սպառողական նախընտրությունների մասնագետ Մայքլ Լինը նշում է, որ «բոնուսային» վճար ստանալու հարցում առավել մեծ հաջողություն ունեն կանայք:
«Mignews.ru»-ն, վկայակոչելով «Le Parisien»-ին, գրում է, որ նրանք ոչ միայն ձգտում են առավել արագ կատարել պատվերը, այլեւ քաղցրախոս են, գրավում են այցելուներին: Շիկահեր մատուցողուհիները 25 տոկոսով ավելի շատ են վաստակում, քան նրանց թխահեր գործընկերները:




























