Մեծ Բրիտանիայում սկսել են շամպայնից պատրաստված պաղպաղակ վաճառել: Աղանդերը 73 տոկոսով բաղկացած է շամպայնից (շուրջ կես բաժակ):
Այս պաղպաղակը ցածր կալորիականություն ոնի. ընդամենը 100 կալորիա է պարունակում: Այն արժե 8 դոլարից քիչ ավելի: «Pops Classic» կոչվող աղանդերի ստեղծման գաղափարը պատկանում է Ջեյմս Ռեյին եւ Հարրի Քլարքին: Մայորկայում հանգստի ընթացքում նրանք որոշել են ալկոհոլային որեւէ բան պատրաստել, որն ավելի զովացուցիչ ու սառը կլինի, քան հենց ըմպելիքը:
«Kedem»-ի փոխանցմամբ, պաղպաղակն արժանացել է այնպիսի հայտնիների հավանությանը, ինչպիսին եք Քեյթ Մոսն ու Մայլի Սայրուսը:
Հիշեցնենք, որ ֆրանսիացի խոհարարներն էլ սկսել են վարդագույն գինուց պաղպաղակ արտադրել: Ընդ որում, նման աղանդերը մեկ բաժինը վտանգավոր չէ առողջության համար. այն 5 տոկոսից պակաս ալկոհոլ է պարունակում:



























