Մինեսոտայի համալսարանի գիտնականները համոզված են, որ տարբեր սոցիալական խմբերում գտնվող երկու մարդիկ այս ամ այն իրադարձության վերաբերյալ կատարելապես հակառակ արձագանքն ունեն:

Միով բանիվ, գիտնականները պնդում են, որ աղքատ ընտանիքներում մեծացող մարդիկ հակված են հավատալու, որ կյանքի անորոշ ու բարդ պայմանները էականորեն ազդում են իրենց ապագայի վրա: Միեւնույն ժամանակ, նյութապես ապահովված անհատականությունները համոզված են, որ կյանքի բոլոր իրադարձությունները ենթակա են փոփոխության:

Աղքատության մեջ ապրող մարդը բարոյական առումբով ավելի հեշտ է հանձնվում, քան հարմարավետության եւ ապահովվածության մեջ ապրող անձը, հաղորդում է Healthvesti պորտալը:

Հետազոտությանը տարբեր բուհերի 73 ուսանող է մասնակցել: Կամավորների միջին տարիքը կազմել է 20: Հետազոտության ժամանակ նրանց խնդրել են լուծել անլուծելի խնդիր:

Արդյունքում պարզվել է, որ աղքատ ընտանիքում ապրած ուսանողները 25%-ով ավելի շուտ են հրաժարվել լուծել խնդիրը, քան ավելի հարուստ եւ ապահովված ընտանիքների ներկայացուցիչները: Գիտնականները հազոմված են, որ տնտեսական անորոշության պայմաններում մարդկանց ընկալումները փոխվում են: