Սրտանոթային հիվանդությունների զարգացման վրա ազդում են հարեւանների հետ հարաբերությունները:

Կատարված փորձարկմանը մասնակցել է մոտ 5 հազար մարդ, հիմնականում՝ ամուսնացած կանայք: Նախքան հետազոտությունը, փորձարկվողներին խնդրել են 7 բալանոց սանդղակով գնահատել իրենց հարեաններին, որից հետո մոտակա 4 տարիների ընթացքում հետեւել են հարցվածերի առողջական վիճակին, մասնավորապես՝ սրտանոթային հիվանդությունների առաջացմանն ու զարգացմանը, հաղորդում է VladTime-ը:

Պարզվել է, որ հարեւանների հետ ընկերությունն ու լավ հարաբերությունները նվազեցնում են սրտանոթային հիվանդությունների առաջացման ռիսկը: