Հայաստանի դպրոցներում ռազմահայրենասիրաան դաստիարակության նոր ծրագիր կներդրվի: Այդ մասին այսօր՝ օգոստոսի 25-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը՝ ամփոփելով նոր կառավարության կազմում իր աշխատանքի 100-րդ օրը:
«Պաշտպանության նախարարության եւ «Երկրապահ» կամավորների միության հետ համատեղ մենք պատրաստվում ենք թարմացնել մեր երեխաների եւ անչափահասների ռազմահայրենասիրական դաստիարակության սկզբունքները: Մենք ցանկանում ենք, որպեսզի մեր դպրոցների «կյանքի ուղեթերթիկը» ներառի ոչ միայն խորը կրթությունը, այլ նաեւ հանուն հայրենի երկրի պատասխանատվություն եւ սեր», - հայտարարեց Աշոտյանը:
Նրո խոսքով՝ սահմանին վերջին իրադարձությունները ավելի ուեղ ընդգծեցին նման մոտեցման կարեւորությունը: «Այն անհրաժեշտ է՝ հաշվի առնելով մեր երկրի աշխարհաքաղաքական իրավիճակը», - հավելեց նախարարը:




























