ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը պատրաստ է աջակցել ԼՂՀ-ին` բարձրագույն կրթության մակարդակը եվրոպականին մոտեցնելու համար, օգոստոսի 25-ին հայտարարել է ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը՝ մեկնաբանելով հունիսի 27-30-ին Ստեփանակերտում տեղի ունեցած «Կրթություն առանց խտրականության` Բոլոնյան գործընթացի շրջանակներում» գիտաժողովը:

Աշոտյանը հիշեցրել է, որ այն կազմակերպել են ԼՂՀ-ի կրթության նախարարությունը եւ Ստեփանակերտում Արցախի պետական համալսարանը: «Շատ ուրախ եմ, որ մեր գործընկերները կարողացել են նման մակարդակի միջազգային գիտաժողով կազմակերպել: Իսկ մեզ համար առանց խտրականության կրթության իրավունքը առաջնահերթ է: Ընդ որում բոլոր մարդկանց համար, ուր էլ նրանք ապրեն», - հավելել է Աշոտյանը: