Beeline–ը բջջային կապի կանխավճարային համակարգի շարժական ինտերնետից օգտվող բաժանորդների համար բացում է անվճար մուտք www.beeline.am կայքին։ Այցելելով կայք առանց մեգաբայթային տարիֆիկացման բաժանորդը կարող է ծանոթանալ Beeline նորություններին, ծառայություններին, բոնուսային ծրագրերին։
«Օնլայն Խորհրդատուի» օգնությամբ բաժանորդը կարող է տեղեկանալ Beeline սակագնային փաթեթներին, ծառայություններին եւ ստանալ իրեն հետաքրքրող հարցերի պատասխանները: Շարժական ինտերնետից օգտվող բաժանորդներին հնարավորություն է ընձեռվում կատարել վճարումներն օնլայն, ստանալ տեղեկատվություն ընկերության առաքելության եւ պատմության մասին։ Ծառայությունից օգտվելիս անհրաժեշտության դեպքում կարելի է հեշտությամբ գտնել ընկերության գործունեության հետ կապված նշանակալի իրադարձությունների վերաբերյալ տեղեկատվություն:
«Beeline-ը շարունակում է հանդես գալ նոր առաջարկներով՝ իր կողմից մատուցվող ծառայություններն ավելի պարզ ու հարմար դարձնելով բաժանորդների համար։ Կարծում եմ, որ այս ծառայությունն ավելի մեծ պահանջարկ կվայելի շարժունակությունը գնահատող երիտասարդների շրջանում եւ ուսումնական տարվա նախաշեմին հնարավորություն կտա ծանոթանալ Beeline նորություններին, սակագնային փաթեթներին, ինչպես նաեւ առանց մեգաբայթային տարիֆիկացման ստանալ իրեն հետաքրքրող հարցերի պատասխանները», – նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Նշենք, որ ծառայությունը չի տրամադրվում, եթե բաժանորդն այցելում է վերը նշված կայքը WAP ծառայության միջոցով։





























