Նախորդ երկու շաբաթվա ընթացքում Երեւանի քաղաքապետարանում եւ մայրաքաղաքի վարչական շրջանների աշխատակազմերում  գործող թեժ գծի հեռախոսահամարներով ընդհանուր առմամբ ստացվել է 828 հեռախոսազանգ, որից 679-ին տրվել է համապատասխան լուծում կամ սպառիչ պատասխան:

Մնացյալ 149 հեռախոսազանգերով  գրանցված  խնդիրները, ելնելով լրացուցիչ ուսումնասիրման անհրաժեշտությունից,  լուծման ընթացքի մեջ են:

Քաղաքացիների կողմից բարձրացված խնդիրների վերաբերյալ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ոլորտները համակարգող պատասխանատուներին եւ  ստորաբաժանումներին տվել է համապատասխան հանձնարարականներ`առկա հարցերն ուսումնասիրելու եւ հնարավորին կարճ ժամկետում  լուծումներ գտնելու նպատակով: