Հայաստանի կրթության նախարարությունը իրավունք չի վերապահում իրեն մանկավարժներից զանգվածաբար հեռացնել աշխատանքից: Այդ մասին այսօր՝ օգոստոսի 25-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը՝ ամփոփելով նոր կառավարության կազմում կրթության նախարարության աշխատանքի 100-րդ օրը: Նա հիշեցրեց, որ հանրապետությունում 25 հազար մանկավարժական դրույք կա՝ ելնելով աշակերտների թվաքանակից: Իսկ երկրում մանկավարժների թիվը մոտ 40 հազար է:
Աշոտյանը հավելեց, որ հեռանկարում, մանկավարժները պետք է գոնե կես դրույքով ապահովված լինեն: Իսկ այժմ քիչ չեն նաեւ մեկ քառորդ դրույքի օրինակները: Սակայն շաբաթական 5-6 դասերի պայմաններում մանկավարժը չի կարող պահել իր որակավորումը: «Չի կարելի է ուսուցիչ աշխատել միայն տանը չձանձրանալու համար: Միեւնույն ժամանակ, մենք հասկանում ենք, որ դպրոցական համակարգը ոչ միայն կրթության աղբյուր է, այլ նաեւ խոշոր գործատու: Կրթության սոցիալական նշանակությունը հասկանալով՝ մենք չենք կարող նման կրճատումներ անել», - հայտարարեց Աշոտյանը:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























