Օգոստոսի 25-ին` ժամը 10:00-ին, Վայոց ձորի մարզի Գնդեվազ համայնքում, Ամուլսարի հանքարդյունահանման համալիրի նախագծի եւ ՇՄԱԳ հաշվետվության վերաբերյալ հասարակական լսումները սկսվեցին սկանդալով:

Ecolur.org-ի փոխանցմամբ, նախագծի հեղինակները նոր էին սկսել ներկայացնել նախագիծը, երբ Գնդեվազի մի բնակիչ հարցրեց. «Ինչի՞ համար եք Գնդեվազում կազմակերպել այս լսումները, երբ Գնդեվազի բնակիչների ընդամենը 5 տոկոսն է այստեղ, մնացած մասնակիցները Գորայքից ու Սարավանից են»:

Լսումներին ներկա գնդեվազցիները հայտարարեցին, որ իրենց պետք չէ այդ նախագիծը, որ իրենք գիտեն, որ ցիանիդը թույն է եւ ընկերությունն իրենց հաշվին ցանկանում է փող աշխատել, որ իրենք այդ ծրագրի իրագործման դեպքում չեն կարող գյուղատնտեսությամբ զբաղվել, կկորցնեն իրենց առողջությունը, իսկ հանքի շահագործումից հետո ընկերությունը կհեռանա եւ իրենց ոչինչ չի մնա եւ դուրս եկան լսումների դահլիճից: Գնդեվազի գյուղապետ Հայրապետ Մկրտչյանը դուրս եկավ բորբոքված բնակիչներին հանդարտեցնելու, սակայն իրավիճակն էլ ավելի սրվեց, սկսեց վիճաբանություն:

Առավել մանրամասն սկզբնաղբյուր կայքում