Բաղդադում պայթյունի հետեւանքով առնվազն 10 մարդ է զոհվել:

Մահապարտը ինքնապայթեցվել է շիայական մզկիթի շենքում ընդհանուր աղոթքի ժամանակ, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ վկայակոչելով տեղական ոստիկանությանը:

Գրողը տեղի է ունեցել Բաղդադից հյուսիս-արեւելք ընկած քաղաքում զինյալների կողմից սուննիական մզկիթի վրա հարձակումից մի քանի օր անց: Այդ միջադեպի արդյունքում զոհվել էր 70 մարդ:

Իրաքում շատերը գրոհի պատասխանատվութունը դնում են շիայական աշխարհազորայինների վրա: