Հայաստանի դպրոցներում պիլոտային ռեժիմում պլանշետները կփորձարկվեն 2015թ.: Այդ մասին հայտարարեց կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

Արդեն հիմա, կրթական ծրագրում պլանշետներ կիրառող դպրոցներ կան: Սակայն երեխաներին տետրերը էկրաններով փոխարինել ստիպելու իրավունք ոչ ոք չունի, հավելեց նախարարը:

«Պլանշետներով պիլոտային ծրագիրը կգործարկվի 2015թ. սեպտեմբերին: Սակայն այն դեռ պետք է նախապես հետազոտեն հատուկ մանկական առողջապահության մասնագետները: Պետք է հասկանալ, կարո՞ղ է աշակերտը այդքան վաղ հասակում տեխնիկայի հետ համեմատաբար երկար ժամանակ շփվել», - հավելեց Աշոտյանը: