Հայաստանի կրթության նախարարությունը մտածում է համակարգչային քննական թեստերի ներդրման գաղափարի շուրջ: Այդ մասին այսօր՝ օգոստոսի 25-ին, լրագրողներին հայտարարեց կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

«Անգլոսաքսոնական աշխարհում բազմաթիվ թեստեր արդեն համակարգչայնացված են եւ ընդգրկում են ոչ թե առանձին առարկաներ, այլ առարկաների ամբողջական «փնջեր»: Մենք արդեն մտածում ենք՝ ինչպես անցնել այդ համակարգին: Արդեն որոշակի մշակումներ ունենք, սակայն առանց լուրջ քննարկումների հարցը բարձրացնելը դեռ վաղ է: Նման քննությունները կարող են իրականություն դառնալ 2-3 տարի անց, միգուցե եւ ինձ փոխարինողի օրոք», - հավելեց Աշոտյանը: