А խումբ, 2-րդ տուր.
16 հունիսի, Պրետորիա, Լոտուս Ոեռսֆելդ ստադիոն
Մրցավար` Մասիմո Բուզակա (Շվեյցարիա)
Դ.Ֆորլան, 24 (0:1), 80 (0:2, 11մ ), Ա.Պերեյրա, 90+5 (0:3)
Ուրուգվայի հավաքականը խմբային փուլի երկրորդ տուրի մեկնարկային խաղում 3:0 հաշվով առավելության հասավ Հարավային Աֆրիկայի թիմի նկատմամբ:
Հարավամերիկացիների թելադրանքով անցած հանդիպման հերոսը դարձավ հարձակվող Դիեգո Ֆորլանը: 24-րդ րոպեին նա բացեց հանդիպման հաշիվը: Մոտ 30 մետրից Ֆորլանը որոշեց հարվածել: Գնդակը դիպավ պաշտպանի մեջքին, փոխեց ուղղությունը եւ հայտնվեց ցանցում: Դարպասապահն անզոր էր փրկել դրությունը:
Երկրորդ խաղակեսում ուրուգվայցիները չթուլացրին ճնշումը Իտումելենգե Կունե ի դարպասի վրա եւ եռապատկեցին առավելությունը: 80-րդ րոպեին Սուարեսի դեմ վերջին հույսի խախտման համար հեռացվեց հարավաֆրիկացիների դարպասապահը, իսկ Ֆորլանը 11 մետրանոցը դիպուկ իրացրեց:
ՀԱՀ-ի հավաքականը տասը ֆուտբոլիստներով փոխել խաղի ընթացքը ի զորու չէր, իսկ ավելացված ժամանակում Պերեյրան հաշիվը դարձրեց 3:0: Ուրուգվայցիները, վաստակելով 4 միավոր, գլխավորեցին А խմբի մրցաշարային աղյուսակը: Այս խմբում վճռորոշ կլինի վաղը կայանալիք Ֆրանսիա – Մեքսիկա հանդիպումը:



























