2014-2015 ուսումնական տարում կրթության նախարարությունը մոտ 1500 ուսանողի կօգնի ուսման վճարով: Այդ մասին այսօր՝ օգոստոսի 25-ին, հայտարարեց կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը: 2015-2016 ուսումնական տարում ծրագիրը կընդգրկի մինչեւ 2500 ուսանող:
Նրա խոսքով՝ սոցապահովվածության ծառայությունում անապահովվածության ինդեքսով ընտանիքներ ուսանողները կարող են ուսման վճարի 50-100% չափով փոխհատուցում ստանալ: «Անցյալ տարի մենք աջակցեցինք ավելի քան 800 ուսանողների: Ճիշտ է, մեր կողմից սահմանված առաջադիմության արգելքը շատ բարձր էր եւ քչերին հաջողվեց այն հաղթահարել: Ուստի մենք մի քանի անգամ նիշը իջեցրինք: Մեր վերջնական նպատակը բարձր առաջադիմություն, սակայն ֆինանսական սահմանափակ հնարավորություններ ունեցող ուսանողին աջակցությունն է: Ոչ մի այպիսի ուսանող չպետք է դուրս մնա կրթական համակարգից», - հավելեց Աշոտյանը:
Աշոտյանը հավելեց, որ ընդհանուր առմամբ, 17-17,5 հազար ուսանող նման աջակցության կարիք ունի:



























