Օգոստոսի 26-ի գիշերն Իսրայելի ավիացիան ավերել է Գազայի հատվածի ամենաբարձր շենքերից մեկը, որտեղ ապրում է 50-ից ավելի ընտանիք, տեղակայված են առեւտրային եւ գրասենյակային տաղավարներ:
Իսրայելցիները 13-հարկանի «Իտալական առեւտրի կենտրոն» շենքի բնակիչներին նախապես զգուշացրել են հարձակման մասին:
Ըստ տեղի մամուլի` ավիահարվածի հետեւանքով տուժել է 20 մարդ: Սա վերջին երկու օրերին Իսրայելի արդեն երկրորդ ավիահարձակումն է Գազայի բարձրահարկ շենքերի վրա:
Իսրայելի բանակի ներկայացուցիչները դեռ ոչ մի կերպ չեն մեկնաբանել նման հարված հասցնելու որոշումը, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Հաղորդվում է, որ օգոստոսի 25-ին հարյուրավոր իսրայելցիներ լքել են Գազայի հատվածին սահմանամերձ իրենց տները` ցույց տալով իրենց հիասթափությունը ՀԱՄԱՍ-ի դեմ պատերազմի ընթացքից, որը շարունակում է հրթիռակոծել տեղի հրեական բնակավայրերը: Անցած երկու ամվա ընթացքում տասնյակ հազար իսրայելցիներ լքել էին տարածաշրջանը` իրենց հետեւից թողնելով դատարկ քաղաք-ուրվականներ:





























