Գիտնականները թիթեռների հեռահար կառավարման թեստավորում են անցկացրել:

Նրանց հատուկ սարքեր են փոխպատվաստել, որոնք ցույց են տալիս՝ ինչպես են միջատները վերահսկում իրենց թռիչքը:

Արդյունքում նրանք կշարժվեն այնտեղ, որտեղ «կհրամայեն» էլեկտրոդները, հաղորդում է GadgetBlog-ը:

Գիտնականները ամենաբարի նպատակներն են հետապնդում: Ապագայում, երբ վերոհիշյալ մեթոդը կկատարելագործվի, որոնողական եւ փրկարարական գործողությունների համար այն թիթեռներին կվերածի օգտակար գործիքի, եթե դրանք հագեցվեն հատուկ սենսորներով:

Նախատեսվում է նաեւ ինքնատիպ թռչող ցանցեր կազմակերպել: Փոքրիկ «թեւավոր կիբորգները» նման կերպ տարերային աղետների ժամանակ կարող են անփոխարինելի օգնական լինել: