Վենետիկի բնակիչները կպայքարեն «սիրո կողպեքների» դեմ, որոնք սիրահարները կախում են կամուրջներին: Վենետիկցիների կարծիքով, դա խախտում է քաղաքի պատմական կերպարը:
«Ազատիր քո սերը» ակցիայի նախաձեռնությաբ է հանդես եկել գրող, լրագրող Ալբերտո Տոզո Ֆեյը, ով կոչ է արել մաքրել Վենետիկը «տոննաներով հավաքված մետաղի ջարդոններից», որոնք քաղաքին որպես ժառնագություն՝ թողնում են միայն աղբը»:
Գաղափարի հեղինակները նշում են, որ Վենետիկի կամուրջներում կողպեքների կախումը բարբարոսություն է, հաղորդում է «Ռուսական թերթը:
Այս խնդիրն արդեն դարձել է Փարիզում Արվեստների կամուրջի մի մասի փլվելու պատճառ: Կամուրջը չի կարողացել դիմանալ հարյուրավոր կողպեքների ծանրությանը:
«Սիրո կողպեքներ» ամրացնելու ռոմանտիկ ավանդույթը առաջացել է գրող Ֆեդերիկո Մոչիայի «Երեք մետր երկնքից բարձր» գրքի շնորհիվ, որտեղ գլխավոր հերոսները երդվել են հավերժ սիրել միմյանց իրար հենց այս եղանակով





























