2015թ. հունվարի 1-ից Հայաստանը կդառնա Եվրասիական տնտեսական միության անդամ, ինչպես եւ ԵՏՄ-ի մյուս անդամները: Այդ մասին այսօր՝ օգոստոսի 26-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Վոլինկինը:
Այլ հարց է՝ երբ կստորագրվի միացման մասին համաձայնագիրը: «Ես կարծում եմ, որ դա տեղի կունենա ամենամոտ ժամանակներս», - նշեց ռուս դիվանագետը: Ի պատասխան հարցին՝ ի՞նչը կարող է խանգարել ԵՏՄ-ին Հայաստանի միացմանը, Վոլինկինը ընդգծեց. «Ոչինչ չի կարող խանգարել այդ գործընթացին, քանի որ դա ոչ միայն Հայաստանի ղեկավարության, այլ նաեւ Հայաստանի բնակչության մեծամասնության կարծիքն է: NEWS.am-ի թղթակցի ճշգրտող հարցին՝ կարելի՞ է ակնկալել, արդյոք, ԵՏՄ-ին Հայաստանի միացման մասին փաստաղթի ստորագրմանը, Վոլինկինը հայտարարեց. «Կարծում եմ՝ այո»:



























