Իրաքյան Քուրդիստանի կառավարության ղեկավար Մասուդ Բարզանին հայտարարել է, որ Իրանը «Իսլամական պետություն» խմբավորման զինյալների դեմ պատերազմող քրդական ռազմականացված խմբավորումներին զենք եւ զինամթերք է մատակարարել:

«Մենք սպառազինություն ենք խնդրել, եւ Իրանը առաջին երկիրն էր, որ արձագանքեց մեր խնդրանքին», - հայտարարել է Բարզանին:

Միացյալ Նահանգները եւ Ֆրանսիան քրդերին արդեն մատակարարում են զենք: Զենքերի հնարավոր մատակարարումների մասին հայտարարել են նաեւ այլ եվրոպական երկրներ:

Ավելի վաղ, Վաշինգթոնը «Իսլամական պետություն» խմբավորման ջիհադիստներին անվանել է ամենամեծ սպառնալիքը, որին Միացյալ Նահանգները վերջին մի քանի տարիների ընթացքում բախվել է, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը: