Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ակնկալում է, որ Մինսկում Ուկրաինա-ԵՄ-«Եվրասիական եռյակ» ձեւաչափով հանդիպումների արդյունքում Ուկրաինայում խաղաղություն կհաստատվի:
«Այսօրվա ելակետային դիրքորոշումը մեկն է՝ խաղաղութունը, խաղաղություն Դոնբասում, որը կդադարեցնի մարդկային տառապանքները: Տնտեսական եւ էներգետիկ հարցերից բացի, առաջնահերթը խաղաղությունն է», - նշել է Պորոշենկոն, հաղորդում է UNIAN-ը:
Ուկրաինան, Ռուսաստանը, Բելառուսը եւ Ղազախստանը կներկայանան նախագահների մակարդակում: Նաեւ հանդիպումներին կմասնակցեն Անվտանգության եւ արտաքին քաղաքականության հարցերով ԵՄ-ի բարձրաստիճան ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը, Եվրահանձնաժողովի փոխնախագահ՝ էներգետիկայի հարցերով հանձնակատար Գյութեր Էթինգերը եւ Առեւտրի հարցերով հանձնակատար Կարլ դեե Գուխտը:





























