Երեւանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող նախադպրոցական ուսումնական հաստատություններում կատարվող ուսումնասիրությունների գործընթացում, ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի հրամանով, ներգրավված են նաեւ Ծառայության աշխատակազմի մասնագետներ:
Մանկապարտեզներում առկա կենդանական ծագման մթերքի՝ տեխնիկական կանոնակարգով սահմանված պահման պայմաններին համապատասխանության եւ անասնաբուժասանիտարական, անվտանգության ցուցանիշների պահանջների կատարման ուսումնասիրության նպատակով Երեւանի քաղաքապետի հրամանով ստեղծվել է հանձնաժողով:
Երեւան քաղաքում գործող 68 մանկապարտեզում առկա կենդանական ծագման մթերքի պիտանելիությանը եւ պահման պայմաններին ներկայացվող պահանջներին համապատասխանությունը պարզելու նպատակով 65 մանկապարտեզից վերցվել է թռչնամսի, մսի, հավկիթի 143 փորձանմուշ եւ ներկայացվել լոբորատոր փորձարկման: Անասնաբուժասանիտարական եւ անվտանգության ցուցանիշների փորձարկումների արդյունքում պարզվել է, որ բոլոր նմուշները համապատասխանում են տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին եւ պիտանի են օգտագործման՝ առանց սահմանափակումների:





























