Հանրապետության հյուսիսային շրջաններում օգոստոսի 28-ի երեկոյան ժամերին եւ գիշերվա առաջին կեսին հնարավոր է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վրկ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին` հարավ-արեւմտյան 5-10մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը օգոստոսի 27-28-ին կբարձրանա 1-2 աստիճանով:
«Հայպետհիդրոմետի» տվյալով՝ Երեւանում երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, կա կարճատեւ անձրեւի փոքր հավանականություն, քամու ուժգնացում` 15-20մ/վրկ արագությամբ:
Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +23+25, վաղը ցերեկը՝ +37+38 աստիճան տաքություն:
Օդի ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակում՝ գիշերը՝ +12+17, ցերեկը՝ +28+33,
Կոտայքում՝ գիշերը՝ +12+17, ցերեկը՝ +28+33,
Գեղարքունիքում՝ գիշերը՝ +12+17, ցերեկը՝ +28+33,
Լոռիում՝ գիշերը՝ +13+18, ցերեկը՝ +30+34,
Տավուշում՝ գիշերը՝ +18+23, ցերեկը՝ +35+38,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +12+17, ցերեկը՝ +28+33,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +20+23, ցերեկը՝ +36+38,
Արարատում՝ գիշերը՝ +21+24, ցերեկը՝ +37+38,
Արմավիրում՝ գիշերը՝ +21+24, ցերեկը՝ +37+38,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +12+17, ցերեկը՝ +28+33,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +21+24, ցերեկը՝ +37+38,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +20+24, ցերեկը՝ +37+39,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +13+18, ցերեկը՝ +30+33,
Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը՝ +21+25, ցերեկը՝ +36+38:




























