Հայաստանում ավագ դպրոցի ինստիտուտը բացարձակապես չկատարեց իր առաքելությունը որպես կառույց, որը պետք է ապահովեր մինչմասնագիտական կրթություն:

Այս մասին օգոստոսի 28-ի մամուլի ասուլիսում հայտարարել է Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն  Անահիտ Բախշյանը՝ անդրադառնալով կրկնուսույցի մոտ պարապելու հետեւանքով ավագ դպրոցում ցածր հաճախելիության խնդրին:

Ըստ նրա՝ կրկնուսույցների հետ կապված խնդիրը չի լուծվում, քնի որ երկրի պաշտոնատար անձինք իրենք էլ չեն վստահում ավագ դպրոցի ինստիտուտին: «Մեր երկրում տարածված է այն մտածելակերպը, այն դոգման, որ առանց կրկնուսույցի ավագ դպրոցը չի կարող ապահովել դիմորդի բուհ ընդունվելը», - ընդգծել է Անահիտ Բախշյանը՝ հավելելով, որ մայրաքաղաքում ընդամենը 4 ավագ դպրոց է կարողանում բուհ ընդունվելուն անհրաժեշտ գիտելիքներ ապահովել:

Հիշեցնենք, օգոստոսի 27-ին ավագ դպրոցների ուսուցիչների հետ խորհրդակցության ընթացքում ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը դժգոհություն էր հայտնել ավագ դպրոցների գործունեության հետ կապված: