Հանրապետության հյուսիսային շրջաններում օգոստոսի 28-ի երեկոյան ժամերին եւ գիշերվա առաջին կեսին հնարավոր է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վրկ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին` հարավ-արեւմտյան 5-10մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը օգոստոսի 28-29-ին էապես չի փոխվի, այնուհետեւ աստիճանաբար կնվազի:

«Հայպետհիդրոմետի» տվյալներով՝ Երեւանում երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, կա կարճատեւ անձրեւի փոքր հավանականություն, քամու ուժգնացում` 15-20մ/վրկ արագությամբ:

Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +20+22, վաղը ցերեկը՝ +36+38 աստիճան տաքություն:

Օդի ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը՝ +9+14, ցերեկը՝ +27+32,

Կոտայքում՝ գիշերը՝ +9+14, ցերեկը՝ +27+32,

Գեղարքունիքում՝ գիշերը՝ +9+14, ցերեկը՝ +27+32,

Լոռիում՝  գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +29+33,

Տավուշում՝ գիշերը՝ +15+20, ցերեկը՝ +35+38,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +9+14, ցերեկը՝ +27+32,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +18+21, ցերեկը՝ +34+37,

Արարատում՝ գիշերը՝ +18+23, ցերեկը՝ +36+39,

Արմավիրում՝ գիշերը՝ +18+23, ցերեկը՝ +36+39,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +9+14, ցերեկը՝ +27+32,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +18+23, ցերեկը՝ +36+39,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +19+24, ցերեկը՝ +36+40,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +28+32,

Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը՝ +19+21, ցերեկը՝ +34+36: