Աշխարհի առաջնության այսօրվա երկրորդ խաղը, ժամը 19-ին կանցկացնեն Հունաստանի եւ Նիգերիայի հավաքականները: B խումբը դարձավ ամենաանկախատեսելիներից մեկը: Եթե խմբից դուրս գալու արգենտինացիների հնարավորությունը դեռ ոչ ոք կասկածի տակ չի դնում, թեեւ ՖԻՖԱ-ն հայտարարել է, որ Նիգերիայի հավաքականին Գաբրիելե Հայնցեի խփած գնդակը կանոնների սահմաններում չի եղել, ապա երկրորդ ուղեգրի համար նիգերիացիները 3-րդ տուրում դեռ պետք է պայքարեն Հարավային Կորեայի հետ: Բայց դրա համար աֆրիկացիներն այսօր ուղղակի պարտավոր են հաղթել հույներին:
Եվրո-2004-ի չեմպիոններն առաջին տուրի թերեւս ամենամեծ հիասթափությունն են: Հարավային Կորեայի հավաքականը ոչ մի շանս չտվեց հույներին: Ոչ Նիգերիան, եւ առավել եւս ոչ էլ Արգենտինան հաստատ ավելի թույլ չեն քան ասիացիները: Բուքմեյքերների կանխատեսմամբ` Հունաստանը նույնիսկ մեկ միավոր չի կարողանա վաստակել այս առաջնությունում:



























